Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ժողովրդավարության, կայունության և ապագայի, որն ավելի ու ավելի մոտ է Եվրոպային: Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական հարթակում նշել է Սանչեսը: