«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան». Կոս

«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է»,- շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ շարունակելով. – «Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի»:

«Այսօր մենք նաև սկսում ենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբի շրջանակում՝ մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար»,- ընդգծել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» – 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;

«Ուժեղ Հայաստան» – 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;

«Հայաստան» դաշինք – 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:

Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար:

Leave a Comment