Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանակ •

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել իրենց քաղաքական ուժին աջակցած քաղաքացիներին։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր տրված քվե և ցուցաբերված վստահություն կարևոր նշանակություն ունի իրենց թիմի համար։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք շարունակելու են քաղաքական գործունեությունն ու պայքարը՝ հայտարարելով, որ այն ուղղված է իրենց պատկերացմամբ երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը։

Անդրադառնալով հետագա քայլերին՝ նա նշել է, որ առաջիկայում ավելի մանրամասն և համապարփակ կանդրադառնան իրենց ծրագրերին ու անելիքներին. «Շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմի նկատմամբ ունեցած վստահության համար: Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ: Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»:

Leave a Comment