ԵՄ-ն սահմանափակումներ է կիրառել Իրանի նկատմամբ. Կալաս

Եվրամիությունը երկուշաբթի օրը Իրանի նկատմամբ առաջին սահմանափակումներն է սահմանել՝ որպես նավարկության ազատությանը սպառնացող նոր պատժամիջոցների ռեժիմի մաս, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։

«Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունները հաստատեցին պատժամիջոցներ Հորմուզի նեղուցով անցումը խոչընդոտելու մեջ ներգրավված իրանցի անհատների և կազմակերպությունների նկատմամբ։ Դրանով ԵՄ-ն առաջին անգամ կիրառեց իր նոր պատժամիջոցների ռեժիմը նավարկության ազատության ոլորտում», – ասել է նա՝ լրագրողների հետ խոսելով Կիպրոսում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ այս պատժամիջոցների ռեժիմը կկիրառվի ապագայում՝ անհրաժեշտության դեպքում։

Leave a Comment