Մոլդովայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք է բերվել՝ չնայած արտաքին լայնածավալ միջամտություններին։ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանն ու առաջիկա տարիներին սերտ համագործակցությանը»,-X-ում նշել է Սանդուն։

 

Leave a Comment