Գլխավոր դատախազությունում նախաձեռնվել էընտրական գործընթացին առնչվող 210 քրեական վարույթ

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:

Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

599 հաղորդումներից՝

  • 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
  • 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
  • Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում: Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:

Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում:

Leave a Comment