8 հունիսի 2026 – 10:56 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, հայտնում է News.am-ը:
Մանդատների կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» – 61 մանդատ
«Ուժեղ Հայաստան» դաշինք 28 մանդատ
«Հայաստան» դաշինք – 11 մանդատ
ԲՀԿ – 5 մանդատ։
Վերջին փուլում ԲՀԿ-ին հաջողվել է հաղթահարել 4 տոկոսի ընտրական շեմը, ինչի արդյունքում քաղաքական ուժը մուտք է գործել խորհրդարան։
Չորս խոշորագույն ազգային փոքրամասնություններին հատկացված 4 մանդատներից երեքն ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մեկը բաժին է հասել «Ուժեղ Հայաստան» դաշինքին, որի մանդատների ընդհանուր թիվը դարձել է 28։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Հաշվարկի արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր» – 49.81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94% (141 001), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։