Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի մի քանի ռազմական օբյեկտների

Իրանի զինված ուժերը հարվածել են մի քանի ռազմական թիրախների հյուսիսային Իսրայելում, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հրադադարի բազմակի խախտումների և Լիբանանի ու Իրանի դեմ Իսրայելի կողմից բազմիցս ձեռնարկված ագրեսիվ գործողությունների պատճառով, այդ թվում՝ վերջին երկու շաբաթների ընթացքում Հարավային Իրանում իրանական նավերի և թիրախների վրա հարձակումների ժամանակ ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով, կիրակի երեկոյան, Իրանի զինված ուժերը հարվածել են մի քանի ռազմական թիրախների հյուսիսային Իսրայելում», – նշված է նախարարության Telegram ալիքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, կոչ է արել Թեհրանին վերադառնալ բանակցություններին և համաձայնության գալ:

Leave a Comment