Նեթանյահուն այլ ընտրություն չի ունենա, քան ընդունել ցանկացած գործարք. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլ ընտրություն չի ունենա, քան ընդունել ցանկացած գործարք, որին Վաշինգթոնը կհասնի Իրանի հետ: Նման կարծիք Թրամփը հայտնել Է Financial Times-ին տված հարցազրույցում։ «Բոլոր որոշումները ես եմ կայացնում: Նա (Նեթանյահուն — խմբ.) որոշում չի ընդունում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Հարցազրույցը հրապարակվել է, երբ Իսրայելը հայտնել Է Իրանի կողմից հրթիռային հարվածի մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումն անվանել է «նախազգուշացում»՝ Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտին Իսրայելի հարվածից հետո:

Թրամփը FT-ին ասել է, որ Իրանի հարվածները չեն փոխել Իրանի հետ դիվանագիտական ​​​​լուծման հասնելու իր մտադրությունը. «Դա որևէ ազդեցություն չի ունենալու գործարքի վրա…»։

Leave a Comment