Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-իր էջում գրել է. «Ի սրտե շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ուղղված Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»։