Ինչպես տեղեկանում է Իրավաբան.net-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվել է ՀՀ ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների արձանագրությունը։ Համաձայն դրա՝ ընտրողների ցուցակում ընդգրկված 537 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 410-ը։ Անվավեր է ճանաչվել 22 քվեաթերթիկ։
Արձանագրության համաձայն՝ առավել շատ ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 330 ձայն։ Երկրորդ տեղում են «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնական թևեր» կուսակցությունը՝ 13-ական ձայնով։ «Հայաստան» դաշինքը ստացել է 8 ձայն, «Բոլորը դեմ են» ժողովրդավարական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 5-ական ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 4 ձայն։ «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները ստացել են 1-ական ձայն։
Այսպիսով, նվազման կարգով արդյունքները հետևյալն են․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 330 ձայն
- «Ուժեղ Հայաստան» դաշինք – 13 ձայն
- «Միասնական թևեր» կուսակցություն – 13 ձայն
- «Հայաստան» դաշինք – 8 ձայն
- «Բոլորը դեմ են» ժողովրդավարական կուսակցություն – 5 ձայն
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5 ձայն
- «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 5 ձայն
- «Հանրապետություն» կուսակցություն – 4 ձայն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1 ձայն
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1 ձայն
- «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն -1 ձայն