«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»




ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրներն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև այդ նպատակով ընտրողներ հավաքագրելու պայմանով ռուսաստանաբնակ ամուսիններ հանդիսացող ՀՀ երկու քաղաքացիների խոստացել են հունիսի 8-ին ընտրվելուց հետո լուծել թմրամիջոց պահելու համար Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող վերջիններիս որդիներին ազատ արձակելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը։


 


Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։


 



 


ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե



 


 

Leave a Comment