«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է




ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա. Հ.-ն մի խումբ անձանց ուղղորդել է ընտրել տվյալ համարի ներքո հանդես եկող կուսակցությանը:


 


«Ա. Հ.-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են:


 


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրական իրավունքի իրականացումը, ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):


 


Կատարվում է նախաքննություն»:


 


 ՀՀ քննչական կոմիտե


 


 



 


 

Leave a Comment