Աբովյանում համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցածներին․ նա ձերբակալվել է




ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին համատիրության նախագահ Ա. Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյան քաղաքում գտնվող 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։


 


Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ա. Գ.-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են և ներկայացրել վարույթն իրականացնող մարմին:


 


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):


 


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


 


 



 


 

Leave a Comment