Իշխանությունները կիրառում են անօրինական գրանցումների արատավոր պրակտիկա. Բագրատ Միկոյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում գրանցվել է մի օտար քաղաքացի։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բողոքներ ստացվում, որոնք հայտնում են, որ իրենց հասցեներում ևս գրանցված են իրենց անծանոթ անձինք։

«Նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անունով անձ չկա, և նա որևէ կերպ չէր կարող գրանցված լինել այդ հասցեում։ Բնակության վայրում գրանցում կատարելու համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, և սա հերթական ապացույցն է այն արատավոր գործելակերպի, որով իշխանությունները զանգվածաբար օտար անձանց գրանցում են ուրիշների հասցեներում։ Բանն արդեն հասել է նրան, որ նման բան անում են նույնիսկ նախագահի տանը», — News.5tv.am-ի հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Leave a Comment