ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են իրենց աշխատանքը:
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:
Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև ժամը 20:00-ն:
Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։