NBC. Պենտագոնը մտահոգված է ԱՄՆ-ում Իսրայելի հետախուզական ակտիվության աճով

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից երկրում հետախուզական ակտիվության աճով, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Պենտագոնի հետախուզական գործակալությունը հրապարակել է հակահետախուզական սպառնալիքի նոր գնահատական՝ Իսրայելից սպառնալիքի մակարդակը բարձրացնելով «կրիտիկականի»։ Որոշումը կայացվել է Պենտագոնի ներսում առկա մտահոգությունների ֆոնին, որ Իսրայելը հատուկ ջանքեր է գործադրում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին լրտեսելու համար՝ ենթադրաբար Թրամփի վարչակազմի Մերձավոր Արևելքի վերաբերյալ որոշումների մասին տեղեկատվություն ստանալու համար։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան խոսնակը հայտարարել է, որ «Իսրայելի հետախուզական ջանքերը ուղղված են նրա թշնամիների, այլ ոչ թե դաշնակիցների դեմ»։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակը NBC-ին ասել է, որ Իսրայելի լրտեսության մասին տեղեկատվությունը կեղծ է։

Leave a Comment