Այսօր առավոտյան՝ ժամը 07:00-ին, վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող 250մմ-ոց բարձր ճնշման ջրագիծը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում, և «Աբովյան» շահագործման տեղամասն անմիջապես սկսել վթարավերացման աշխատանքները։