14:00 06.06.2026
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի, և հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար […] …
13:47 06.06.2026
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքում հունիսի 6-ին և 8-ին կեսօրից հետո, 7-ին, 9-11-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հունիսի 6-ին և 8-ին երեկոյան, 7-ին, 9-11-ին՝ գիշերը և երեկոյան […] …
13:35 06.06.2026
Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն […] …
13:20 06.06.2026
Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին ու գառներին արոտավայր տանելու ժամանակ գոմում հայտնաբերել է մոտ 300-ից ավելի գառների և ոչխարների՝ սատկած։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կենդանիներին հոշոտել են գայլերը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն […] …
12:22 06.06.2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող […] …