Ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել Արթուր Աստոյանը • Tribune.am

Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը: Տեղեկանում ենք Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից։

«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։

Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից:

Արթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»,-գրել է նա:

Leave a Comment