Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ հունիսի 12-ից մեկնարկում է «Հեքիաթն անիվների վրա» մանկական մշակութային ծրագիրը:
««Բեբուկ» շարժական թատրոնը կշրջի Երևանի 12 վարչական շրջաններում՝ հեքիաթի կախարդանքը հասցնելով երևանյան բակեր և այգիներ։
Ձեզ սպասվում է նոր և հագեցած ծրագիր՝ տիկնիկային ու ստվերների ինտերակտիվ ներկայացումներ, հեքիաթների ընթերցանություններ սիրված դերասանների մասնակցությամբ, վարպետության դասեր, խաղեր և բազմաթիվ այլ անակնկալներ։
Սպասե՛ք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ հունիսի 12-ից մինչև հուլիսի 30-ը»,- նշվում է հաղորդագրությունում:
Մանրամասները՝ տեսանյութում: