ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը. ինչ զարգացումներ են հնարավոր

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը. ինչ զարգացումներ են հնարավոր.

«Հանրապետություն» կուսակցության դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, եթե ներկայացված հիմնավորումներն ու ապացույցները բավարար համարվեն։

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ նման պահանջով կարող են հանդես գալ միայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ ԿԸՀ-ն պարտավոր է դիմումը քննել մինչև լռության օրվա՝ հունիսի 6-ի կեսօրը։

Եթե ԿԸՀ-ն որոշի դիմել դատարան, Վարչական դատարանը պետք է գնահատի՝ արդյոք քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումները բավականաչափ լուրջ են և կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Դատարանը կարող է ինչպես պահպանել գրանցումը, այնպես էլ այն ուժը կորցրած ճանաչել։

Leave a Comment