Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) ներկայացրել են իրենց դիրքորոշումները իրանական հարցի վերաբերյալ, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Գրոսսին ուրբաթ օրը եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ներկայացուցիչների հետ:
«Ըստ էության, դա հանդիպում էր, որտեղ նրանք վերահաստատեցին այս հարցի վերաբերյալ իրենց հիմնական մոտեցումը։ Մասնավորապես, նրանք ընդգծեցին, որ, ինչպես ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը, նրանք անհրաժեշտ են համարում ընդունել, որ ներկայիս պայմաններում Իրանի համար չափազանց դժվար է կատարել իր պարտավորությունները։ Հետևաբար, ես վերահաստատեցի իմ տեսակետը, և զրույցն, ըստ էության, դրան էլ հանգեցնում էր», – Վիեննայում լրագրողներին ասել է Գրոսսին։