ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան – armeniatoday.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի են ենթարկել, հայտնել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ նրանցից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել, նրանց պատրաստվում են շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխել։

Աղեկյանը դեպքը դիտավորություն է համարել։ Նա պնդել է, որ վրաերթի ենթարկողը ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցն է»։

«Նրանց վրաերթի է ենթարկել նիկոլականների ուղարկած սադրիչը՝ քարոզարշավը խոչընդոտելու նպատակով»,- հայտարարել է նա։

Leave a Comment