Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ:  Iravaban.net–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Leave a Comment