«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում։ Այս մասին հաղորդում է El Debate պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թեև մադրիդյան ակումբի նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն հայտարարել էր նորվեգացուն ձեռք բերելու մտադրության մասին, ֆուտբոլիստի գործակալները նրա հետ որևէ բանակցություն չեն վարել։ Հոլանդի ներկայացուցիչները համոզված են, որ խաղացողի՝ «Ռեալ» տեղափոխվելու միակ իրատեսական ճանապարհը ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ուղիղ բանակցություններ վարելն է։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ աչքի ընկնելով 38 գոլով և 9 գոլային փոխանցմամբ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։