Այնպես չէ, որ նա արդեն համաձայնել է․ Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, մեկնաբանել է որդու՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

​«Առաջարկ կա։ Առայժմ մտածում ենք։ Առաջնահերթությունը Եվրոպան է։ Այնպես չէ, որ նա արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Առայժմ ոչ։ Դեռ սպասում ենք»,- Սպերցյսնի հոր խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

Ավարտված մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ռուսական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։

Leave a Comment