ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնը և Նյու Դելին կհասնեն վերջնական առևտրային համաձայնագրի։
«Մենք կհասնենք համաձայնագրի։ Քանի որ ես շատ եմ սիրում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, նա իմ լավ ընկերն է, մենք շատ լավ ենք շփվում։ Եվ մենք կհասնենք համաձայնագրի», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը։
«Հնդկաստանը տարիներ շարունակ շահույթ է ստացել Միացյալ Նահանգներից։ Նրանք մեզանից անհավանական մաքսատուրքեր են գանձել և ոչինչ չեն վճարել, իսկ հիմա հակառակն է։ Եվ մենք շատ գումար ենք վաստակում Հնդկաստանից», – ընդգծել է Թրամփը։