Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հնարավոր գործարքի շուրջ բանակցությունները լավ են ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանի հետ հնարավոր գործարքի շուրջ բանակցությունները լավ են ընթանում։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Իրանի վերաբերյալ դուք կիմանաք, թե ինչ գործարք է։ Բայց գլխավորն այն է, որ նրանք միջուկային զենք չեն ունենա, և Հորմուզի նեղուցը անմիջապես կբացվի։

Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում, բայց կտեսնենք։ Մենք կհաղթենք այսպես, թե այնպես։ Մենք կհաղթենք կամ թղթի վրա, կամ ռազմական առումով», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

 

Leave a Comment