Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դատավորի անունը թեկնածուների ցուցակից հանելու համար։
Հիմք ընդունելով Ռուբեն Մխիթարյանի կողմից 01.06.2026 թվականին ներկայացված դիմումը, 2026 թվականի հունիսի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Ռուբեն Մխիթարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 5-ից: