Արամե Մինասյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Լատվիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստ Արամե Մինասյանի թիմը կամային հաղթանակ է տարել։

​«Մարուպեի» կազմում հանդես եկող հայ հարձակվողը վճռորոշ դեր Է խաղացել հաղթանակում։ Թիմը սկզբում զիջելիս է եղել 0-1 հաշվով, սակայն կարողացել է բեկել հանդիպման ընթացքը։ Արամե Մինասյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

​Նշենք, որ վերջին չորս հանդիպումներում Մինասյանը խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment