Գնա՛ ընտրության – Ազգ

Փողոցում, խանութում ի պատասխան իմ հարցի՝ գնալո՞ւ եք ընտրության, հատկապես  միջին տարիքի քաղաքացիներն ասում են, թե միեւնույն է, որեւէ բան չի փոխվի, վերեւից նախօրոք որոշված է:  «Վերեւիցը» կա՛մ իշխանությունն է, կա՛մ նրանցից վերեւ՝ աստված:  Ասում եմ՝ վերջինը դեմ չէ, որ իրացնենք ընտրելու մեր իրավունքը՝ ժողովրդավարության հիմքը:   Բողոքում ենք, թե որեւէ բան չենք կարող որոշել, քանի որ չենք գիտակցում, որ մեծ մասնակցությամբ  կարող ենք  իշխանություն ձեւավորել, եւ դա մեր արտոնությունն է:  Սա դպրոցում պիտի սովորեցնել, իսկ 18 տարեկաններին անձնագրի հետ կարելի է շնորհավորել, ընդգծել, որ  իրենց ձայնը, քվեն կարեւոր է: Երբ չենք գնում ընտրության, «մաքուր» չենք մնում, մեր պասիվությունն ազդում է արդյունքի վրա, բայց ոչ այնպես, ինչպես կուզենայինք:  Մեծ մասնակցությունը փակում է ամբոխավարների հաղթանակի դուռը:  Իսկ մենք չե՞նք հոգնել նրանցից: 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Leave a Comment