Մադրիդի «Ռեալը» մոտ է անգլիական «Լիվերպուլից» հեռացած կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ կկնքի համաձայնագիր, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը։ Նշվում է, որ Կոնատեի տարեկան աշխատավարձը «Ռեալում» կկազմի 10 միլիոն եվրո։
Իսպանական AS պարբերականն իր հերթին ընդգծում է, որ ֆրանսիացի խաղացողի հետ պայմանագիրը կկնքվի «4+1» ձևաչափով՝ չորս տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 50 միլիոն եվրո։