Iravaban.net–ը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրերը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, որը զբաղեցնում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է՝

Նա հայտարարագրել է 13 հողամաս։ Դրանցից մեկը գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում՝ 0.4 հա մակերեսով և հանդիսանում է համատեղ սեփականություն։
Մյուս 10 հողամասերը գտնվում են Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում և գրանցված են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։ Դրանց մակերեսները համապատասխանաբար կազմում են 0.364 հա, 0.38 հա, 0.328526 հա, 0.543397 հա, 0.351 հա, 0.17 հա, 0.3654 հա, 0.16 հա, 0.171 հա և 0.227 հա։
Բացի այդ, նա հայտարարագրել է ևս երկու հողամաս Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, որոնց մակերեսները կազմում են 0.184 հա և 0.196 հա։
Հայտարարագրել է երկու թեթև մարդատար ավտոմեքենա։ Դրանցից մեկը 2021 թվականի արտադրության MERCEDES-BENZ S580 MAYBACH մակնիշի ավտոմեքենան է, որը գտնվում է համատեղ սեփականության կարգավիճակում, իսկ մյուսը՝ 2025 թվականի արտադրության TOYOTA CAMRY 2.5 P մակնիշի ավտոմեքենան, հանդիսանում է նրա անձնական սեփականությունը։

Եկամուտների բաժնում նշված է, որ Նարեկ Կարապետյանը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ից ստացել է 675 հազար դրամ աշխատավարձ։ Բացի այդ, նա հայտարարագրել է 56 միլիոն 232 հազար 581 դրամի չափով նվիրատվություն, որը ստացել է Արթուր Հովագիմյանից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Նարեկ Կարապետյանի դրամական միջոցները կազմել են՝
- 16 միլիոն 561 հազար 900 ՀՀ դրամ,
- 1 միլիոն 810 հազար 700 ԱՄՆ դոլար,
- 2 միլիոն 104 հազար 680 եվրո։
Արժեթղթերի և այլ ներդրումների բաժնում Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է երեք ընկերություններում ունեցած բաժնետոմսեր։ Մասնավորապես, նա հանդիսանում է՝
- «Տաշիր Ագրո» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը,
- «Սյունէներգաշին» ՓԲԸ-ի բաժնետոմսերի՝ 98.809907 տոկոսի,
- «Թի Թաուեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի՝ 50 տոկոսի սեփականատերը։
Դաշինքի երկրորդ համարը Արամ Վարդևանյանն է։ 
Նա հայտարարագրել է Երևանում գտնվող մի շարք անշարժ գույքեր։

Մասնավորապես, նա ունի Ա. Խանջյան փողոցում կառուցվող շենքից 49.9 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունք։ Հայտարարագրել է Երևանում գտնվող 62.1 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակում։ Նրան է պատկանում Երևանի Թումանյան փողոցում գտնվող 76.56 քմ մակերեսով բնակարանը՝ միանձնյա սեփականության իրավունքով։
Շարժական գույքի կազմում առկա են երկու ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ՝
- 2024 թվականի արտադրության BYD Yuan Plus,
- 2022 թվականի արտադրության Lexus RX 350, որոնք հանդիսանում են միանձնյա սեփականություն։

Հայտարարագրում ներկայացված տվյալների համաձայն՝ եկամուտները ձևավորվել են մի շարք քաղաքացիաիրավական պայմանագրերից, աշխատանքի վարձատրությունից և ֆինանսական այլ աղբյուրներից։ Մասնավորապես՝
քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտներ են ստացվել՝
- «Սթրիմ Ֆորս» ՍՊԸ-ից՝ 9,000,000 ՀՀ դրամ,
- «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ից՝ 9,000,000 ՀՀ դրամ,
- «Էրեբունի Պլազա» ՍՊԸ-ից՝ 7,000,000 ՀՀ դրամ։
Աշխատավարձային եկամուտներ են հաշվառվել՝
- «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ից՝ 4,277,852 ՀՀ դրամ,
- «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ից՝ 40,500,000 ՀՀ դրամ,
- «Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ից՝ 6,590,000 ՀՀ դրամ։
Հայտարարագրի համաձայն՝ բանկային ավանդներից ևս եկամուտներ են ստացվել․ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում տեղաբաշխված ավանդից՝ 582,862 ՀՀ դրամ, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից՝ 242,642 ՀՀ դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են՝
- 29,000 ԱՄՆ դոլար,
- 175,000,000 ՀՀ դրամ։
Արժեթղթերի և այլ ներդրումների կազմում ներառված է «Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ում 67 տոկոս բաժնեմասնակցություն։
Հայտարարագրում նշված եկամուտների համաձայն՝
- վարձավճար է ստացել Պավել Նիկոնովից՝ 6,250,000 ՀՀ դրամ,
- Հովհաննես Վարդևանյանից՝ 1,770,000 ՀՀ դրամի նվիրատվություն։Միաժամանակ,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ ֆինանսների նախարարությունից վերադարձված գումարների ընդհանուր չափը կազմել է 9,649,265 ՀՀ դրամ։
- «Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ից ստացված շահաբաժինը կազմել է 67,000,000 ՀՀ դրամ։
Դաշինքի երրորդ համարը Գոհար Մելոյանն է։ 
Նա հայտարարագրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գտնվող 102.6 քմ մակերեսով բնակարան՝ ընդհանուր համատեղ սեփականությամբ։ Միաժամանակ, նա հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 135.45 քմ մակերեսով ոչ բնակելի տարածք՝ նույնպես ընդհանուր համատեղ սեփականությամբ։ Բացի այդ, սեփականության իրավունքով նրան է պատկանում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 276.9 քմ մակերեսով բնակելի տուն։
Եկամուտների վերաբերյալ տվյալների համաձայն՝
- «ՋԻ ԷՄ Լեգալ» ՍՊԸ-ից ստացվել է աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ՝ 906,000 ՀՀ դրամի չափով,
- «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարների գումարը կազմել է 6,444,240 ՀՀ դրամ,
- «ՋԻ ԷՄ Լեգալ» ՍՊԸ-ից ստացված շահաբաժինը՝ 3,420,000 ՀՀ դրամ։
Բացի այդ, Արմեն Սերյոժայի Պապիկյանից գույքի օտարումից ստացված եկամուտը կազմել է 6,500,000 ՀՀ դրամ։ Իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացված փոխառությունը (վարկը) կազմել է 309,800 ՀՀ դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 7,900,000 ՀՀ դրամ և 4,700 ԱՄՆ դոլար։ Արժեթղթերի և այլ ներդրումների կազմում ներառված է «Ջի Էմ Լեգալ» ՍՊԸ-ում 25% բաժնեմասնակցություն։

Նյութը պատրաստվել է ԱԺ 2026 թվականի ընտրությունների թեկնածուների կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալների հիման վրա։ Հաշվետու ժամանակաշրջանը 01 ապրիլ, 2025թ. -01 ապրիլ, 2026թ.։
Թագուհի Մանուկյան