Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանին հետաքրքրում է իրական իրավիճակը, ոչ թե Ռուբիոյի գնահատականները․ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիը մի շարք հայտարարություններ է արել.

Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանին հետաքրքրում է իրական իրավիճակը, ոչ թե Ռուբիոյի գնահատականները:

Ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում ռազմաճակատի ողջ երկայնքով:

Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի աղետալի պակաս ունեն։

Վերջին շրջանում Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը կրճատվել է 100 հազարով, ամսական կորուստները կազմում են 40 հազար մարդ։

Ուկրաինայի ԶՈւ-ն ամսական կորցնում է շուրջ 20 հազար զինծառայող՝ դասալքության պատճառով

Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել ԼԺՀ-ի տարածքը և ԴԺՀ-ի ավելի քան 85%-ը։

Ռուսաստանը վերահսկում է Զապորոժիեի մարզի տարածքի 80%-ը։

Ռուսաստանը կշարունակի ամրապնդել հակաօդային պաշտպանությունը, մինչդեռ Ուկրաինան նման համակարգ չունի։

Ուկրաինայի հակամարտությունը կարող է մոտ ապագայում ավարտվել, եթե Կիևը համաձայնի փոխզիջումների՝ հիմնված «Անքորիջի համաձայնությունների» վրա։

Leave a Comment