Ֆիդանը Կատարի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վիճակի վերաբերյալ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ։ Զրույցը կենտրոնացած էր Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ներկայիս վիճակի և երկու կողմերի դիրքորոշումների վրա», – ասել է աղբյուրը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները հաջողությամբ են ընթանում, և համաձայնության կարելի է հասնել արդեն այս շաբաթավերջին։

Leave a Comment