ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի դեպի ԵՄ ձգտումն անվանել է արկածախնդրություն և տնտեսական համակարգի քայքայում:
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը խզում է գործնական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, մինչդեռ հենց այդ կապերի վրա է կառուցված երկրի տնտեսությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը վտանգի տակ է դնում երկրի տնտեսական անվտանգությունը։
Նրա գնահատմամբ՝ այս ամենն արվում է հանուն այն բանի, որպեսզի Հայաստանը «գնա գեղեցիկ հեքիաթի հետևից»։