198.6 մլն դրամ՝ Հանրային ռադիոյի արդիականացման համար — Հայաստանի Հանրային Ռադիո

Կառավարության որոշմամբ կիրականացվեն Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների 1-ին փուլը: Ըստ այդմ՝ 198.6 մլն դրամ կտրամադրվի  ընկերությանը՝ ապահովելու համար վերջինիս տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը:

Հիմնավորման համաձայն՝ Հանրային ռադիոընկերության ռադիոտեխնիկական hամալիրի տեխնիկական վերազինումը վերջին անգամ իրականացվել է 2004-2005 թթ.։  Ընկերությունը կարիք ունի համալիր տեխնիկական վերազինման, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաներով հագեցած վերազինման, որի արդյունքում առկա սարքավորումները կփոխարինվեն նոր և արդիական սարքավորումներով, արդյունքում շեշտակի կնվազեն հեռարձակման խափանումները, կբարելավվի ձայնագրման և տեսաձայնային արտադրանքի որակը։ Կիրականացվեն նաև է նաև  որոշ հիմնանորոգման աշխատանքներ։

Leave a Comment