Al Monitor. ԱՄՆ-ն չի ցանկանում Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսում

ԱՄՆ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չի ցանկանում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում։ Այս մասին հայտնել է Al Monitor պորտալը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Պորտալի տվյալներով՝ Վաշինգտոնը ռազմական գործողությունները վերսկսելով իր նպատակներին հասնելու որևէ հեռանկար չի տեսնում։ Սպիտակ տունը ձգտում է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման՝ միաժամանակ մեծացնելով Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության կարելի է հասնել արդեն այս շաբաթավերջին։

Leave a Comment