Վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ հեռախոսազանգերի միջոցով փորձ է արվում մոլորության մեջ գցել իրավաբանական անձանց:
«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկություններ է ստացել, որ մի շարք իրավաբանական անձանց ներկայացուցիչներ ստացել են հեռախոսազանգեր այն անձանցից, որոնք ներկայանում են որպես «Գործընթաց» թերթի ներկայացուցիչներ։
Տեղեկացնում ենք, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով։
Հորդորում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չառաջնորդվել հեռախոսազանգերով կամ այլ ոչ պաշտոնական եղանակներով տրամադրվող չստուգված տեղեկություններով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։