Եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իր համար ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է այդ ընտրությունը կատարել, բայց ոչ մեր հաշվին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում իրենց համար լավագույնը: Եթե նրանք կարծում են, որ ավելի հարմարավետ և ավելի լավ կզգան իրենց Եվրամիությունում, ապա, իհարկե, կարող են գնալ այնտեղ», – ասել է Օվերչուկը գործակալությանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը կհամաձայնի ԵԱՏՄ-ից վերջնականապես դուրս գալ։