Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը

Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Հրադադարի պահպանումը կախված է «Հզբոլլահի» կողմից կրակի լիակատար դադարեցումից և Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից նրա բոլոր մարտիկների դուրսբերումից։

Լիբանանը և Իսրայելը համաձայնել են նաև ստեղծել առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Leave a Comment