ԱՄՆ վարչակազմը չի վերացնի Իրանի նկատմամբ որևէ պատժամիջոց, քանի դեռ Թեհրանը չի հրաժարվել ուրանի հարստացումից և չի ոչնչացրել իր միջուկային վառելիքի պաշարները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Նրանք պատժամիջոցներից որևէ վերացում չեն ստանա, քանի դեռ չեն հրաժարվել (ուրանի) հարստացումից և չեն ոչնչացրել իրենց բարձր հարստացված ուրանը», – ասել է նա։