Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կկարգավորվի միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Լիբանանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այս պատերազմը կավարտվի Իրանում, և այն կավարտվի նաև Լիբանանում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է», – ասել է նա՝ նշելով, որ «Իսրայելի կողմից Լիբանանին պարտադրված պատերազմը Իրանի դեմ պատերազմի շարունակությունն է»։ Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը «չի միջամտել և չի միջամտի Լիբանանի ներքին գործերին»։ Նա հավելել է, որ շիական «Հըզբոլլահ» շարժումը «ունակ է պաշտպանել իր շահերը, շիաների շահերը և իր հայրենիքը երկրի ներսում»։