ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «ԹՈՒՄՈ»

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի նորարարական ուսուցման միջավայրին, որը երիտասարդ սերնդին զինում է ժամանակակից ստեղծարար տեխնոլոգիաների կիրառական հմտություններով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Հաջորդ սերնդի կրթման հարցում ԹՈՒՄՈ-ն ամերիկյան և հայկական նորամուծությունների գործնական համատեղման գերազանց օրինակ է»,-ասվում է դեսպանության հաղորդագրությունում։

Leave a Comment