17:22 03.06.2026
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերի առթիվ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․-ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են օրենքով նախատեսված […] …
17:00 03.06.2026
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կրիպտոակտիվների ոլորտի տնտեսվարողների հետ առաջին հանդիպում-քննարկումը, որի հիմքում պետություն-տնտեսվարող բաց երկխոսությունն էր՝ ոլորտի հարկային օրենսդրական կարգավորումները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են «Կրիպտո Տնտեսվարողների Միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։ Հաշվի առնելով կրիպտոակտիվների ոլորտի առանձնահատկությունները՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է գործող […] …
16:40 03.06.2026
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 24-ին և 27-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 27-28-ը, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին։ ◾️Արարատ քաղաքում՝ մայիսի 23-26-ը: ◾️Գյումրի քաղաքում՝ մայիսի 23-ին, 25-ին […] …
16:10 03.06.2026
Ներկայացվել է Երևանում մթնոլորտային օդի որակը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 27-ից հունիսի 2-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 27-ին, 29-31-ը, Արաբկիրում` մայիսի 27-ին և 29-ին, Նոր Նորքում՝ մայիսի 29-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հունիսի 2-ին, Նոր Նորքում` մայիսի 28-ին, 30-ին և հունիսի […] …
14:33 03.06.2026
Արմավիրի մարզում լցակայանի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում գործող, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Արտաշես Մնոյան Վոլոդյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողը նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքն իրականացրել է չափագիտական կանոնների և […] …
14:20 03.06.2026
ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ. Մասադիկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ, չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո: «Այս հարցը հանդիպման ժամանակ չի քննարկվել։ Ես կարծում եմ, որ սա քաղաքական հարց է, և մինչ օրս Հավաքական անվտանգության […] …