Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանը համարել կազմակերպության լիիրավ անդամ, չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո:
«Այս հարցը հանդիպման ժամանակ չի քննարկվել։ Ես կարծում եմ, որ սա քաղաքական հարց է, և մինչ օրս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանը համարում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետության կողմից այլ հայտարարություններ կամ որոշումներ չեն կայացվել», – ասել է գլխավոր քարտուղարը։