Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց նպատակն ընտրական գործընթացների թափանցիկության, վստահելիության և արդյունավետության բարձրացման ապահովումն է։

Գործընկերների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը և հանրաքվեին վերաբերող մանրամասները:

Հանդիպման ժամանակ գործընկերները հետաքրքրվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքով, ընտրություններին վերաբերելի մարտահրավերներով և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

Leave a Comment