ԵՄ ղեկավարությունը սկսել է Ռուս ուղղափառ եկեղեցուն դուրս մղել Հայաստանից. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ «ԵՄ ղեկավարությունը սկսել է Ռուս ուղղափառ եկեղեցուն դուրս մղել Հայաստանից»:

«Այս առումով, կցանկանայինք հիշեցնել եվրոպացի պաշտոնյաներին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների միջև հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն ու ամուր են, քան ցանկացած քաղաքական ռազմավարական նախագիծ», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Leave a Comment