Ավստրալիան Լեհաստանում կսկսի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2026 թվականի կեսերից ավստրալացի զինվորականները կսկսեն Լեհաստանում ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը։

«Սկսած 2026 թվականի կեսերից՝ Ավստրալիայի պաշտպանության ուժերը կհամագործակցեն Նորվեգիայի գլխավորած բազմազգ «Լեգիո» գործողության հետ՝ Լեհաստանում ուկրաինացի անձնակազմի վերապատրաստման համար՝ միաժամանակ շարունակելով աջակցություն ցուցաբերել Ավստրալիայի «Կուդու» գործողությանը», – ասել է Ավստրալիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը։

«Կուդու» գործողության շրջանակներում ավստրալիացի զինվորականները Մեծ Բրիտանիայում մարզում են Ուկրաինայի զինված ուժերի անդամներին։

Leave a Comment